«Ուզում եմ խոսել այս օրերի ընթացքում Երևան քաղաքում խայտառակ ճանապարհների մասին: Ուրեմն ի՞նչ են ասում իշխանությունները: Իշխանություններն ասում են դե ասֆալտ, ասֆալտ է, բայց պարզվում է, որ ասֆալտը ասֆալտ չի։ Ասֆալտը ասֆալտ չի, քիչ չի, մի հատ էլ այն միլիարդավոր դրամները, որ մեր հարկատուները վճարում են ասֆալտ անելու համար, մսխվում են այդ փողերը, մսխվում են բառից բուն իմաստով: Ես հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել ասֆալտապատման աշխատանքների, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակը: Ոչ հաստությունը, ոչ խորությունը, ոչ որակը հեռու են այն ստանդարտներից և այն նորմերից, որը որ պիտի կատարվի»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։