Վենսը իրականում այցելել է Բաքու, իսկ Հայաստանում  նա իջևանել է՝ մինչ կհասնի Բաքու. քաղաքագետ


Քաղաքականություն


Շատ կարճ ժամանակ հետո դուք կհասկանաք, որ գեոքաղաքական առումով Վենսը իրականում այցելել է Բաքու, իսկ Հայաստանում  նա իջևանել է մինչ կհասնի Բաքու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։ 

«Վենսի ԱՄՆ նախագահի հավակնությունների կոնտեքստում Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրքը ևս քաղաքական, ավելի ճիշտ ապագա էլեկտորալ գրագետ հաշվարկ է ի պատիվ  ամերիկյան կողմի և ի պատիվ Վենսի ադմինիստրացիայի: Հավակնությունների և ընտրությունների ժամանակ պետք է հաշվառել ամեն բան՝ քաղաքականությունը իր կանոններն ունի: 

Այս ընթացքում ամեն բան արվեց, որ Վենսի իջևանումից քամվի իշխանական մաքսիմալ նախընտրական դիվիդենտ: Նույնիսկ գոյություն չունեցող  հայտարարաություններ վերագրվեցին նրան: Իրականում երեկ Վենսը խոսել է տարածաշրջանի առևտրային և պայմանական տնտեսական պոտենցիալի մասին, կրկնում եմ պոտենցիալի, հնարավորության, այլ ոչ թե Հայաստանի համար «միլիարդներ բերելու» լինի 5 մլրդ, թե 4 մլրդ: 
5 մլրդ դոլարը՝  ոչ օգնություն է, ոչ փոխանցում, ոչ պետական աջակցություն Հայաստանին։
Խոսքը վերաբերում է մինչև 5 մլրդ դոլարի ամերիկյան արտահանման հնարավորությանը (export), այսինքն՝
ԱՄՆ ընկերությունների կողմից վաճառվող տեխնոլոգիաներին և ապրանքներին, պայմանագրային և վճարովի հիմքով։

4 մլրդ. դոլար

Սա ևս փող չէ, որը տրվում է Հայաստանին։ Խոսքը վերաբերում է երկարաժամկետ վառելիքի և սպասարկման պայմանագրերի հնարավոր արժեքին (fuel & service contracts)՝ եթե ծրագրերը կյանքի կոչվեն։

2021 թ. հուլիսին ԵՄ-ն հայտարարեց Հայաստանին շուրջ 1.6 մլրդ եվրո կամ շուրջ 1.9 մլրդ դոլար աջակցություն տրամադրելու մասին։ Հետագայում Եվրոպական խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց, որ աջակցության չափը կարող  է հասնել 2.6 մլրդ եվրոյի՝ մոտ 3 մլրդ դոլար: Միշելին ավելի լայն էին ժպտում:

Որտեղ է Միշելը, ու՞ր են միլիարդները:  Ձեզ արդեն կերակրում են ոչ թե աջակցության խոստումներով այլ սխալ թարգմանություններով , այո այ էդքան էժան։

P.S. Իրական փողը այն տաս հազար դրամ թոշակն էր, որը թոշակառուին չի հասնի, որովհետև դե թոշակառուն չգիտի ինչպես ծախսել հավելյալ տաս հազար դրամը: Գետնի վրա տաս հազար դրամի բացառում, իսկ օդերում միլիարդների քամիներ»: 


Leave a Comment