Պապն ընդունել է Ադրբեջանի կրոնական առաջնորդներին

Պապն ընդունել է Ադրբեջանի կրոնական առաջնորդներին

Մախօրեին Հռոմի Լևոն XIV պապը ընդունել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։

Պապի անձնական հրավերով կայացած հանդիպմանը մասնակցել են նաև Ադրբեջանի կրոնական դավանանքների առաջնորդները՝ Ադրբեջանի կաթոլիկ եկեղեցու պրեֆեկտուրայի եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն, Ադրբեջանի լեռնային հրեական համայնքի ղեկավար Միլիխ Եվդաևը, աղվանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին և սեֆարդական հրեաների Բաքվի կրոնական համայնքի ղեկավար Զամիր Իսաևը։

Հռոմի Պապ բարձր է գնահատել Ադրբեջանի տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչների համատեղ այցը Վատիկան՝ որպես խաղաղության և մարդկային եղբայրության մթնոլորտում համակեցության հնարավորության հրաշալի օրինակ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment