10 փետրվարի 2026 – 16:25 AMT
PanARMENIAN.Net – Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջհետ փետրվարի 10-ին այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որից հետո գրառում արել և լուսանկարներ հրապարակել իր էջում։
Նա իր գրառման մեջ երկու անգամ նշել էր «Հայոց ցեղասապնություն»ձևակերպումը, սակայն, որոշ ժամանակ անց գրառումն ու լուսանկարները հեռացվել են ԱՄՆ փոխնախագահի էջից, հայտնում է Panorama.am-ը:
Փոխարենը Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքն է հրապարակում կատարել՝ հայտնելով միայն հուշահամալիր այցի մասին և տեղադրելով Վենսի՝ Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանումարված գրառման լուսանկարը։

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ԱՄՆ փոխնախագահ Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»,-գրել է նա: