Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի։ Տարբեր հարցեր կբարձրացվեն Բաքվում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ը փոխնախագահ Վենսը։
«Մենք վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ լավ հարաբերություններ ունենք։ Կարծում եմ՝ հաջողությամբ կշարունակենք հայերի ու ադրբեջանցիների հետ աշխատանքը»,- ասել է նա։
ԱՄՆ-ը փոխնախագահը նաև անդրադարձել է նախօրեին ասուլիսում ներդրման հետ կապված իր հայտարարության վերաբերող հարցին։
«Բազմաթիվ ներդրումներ կգան Հայաստան Թրամփի և Փաշինյանի կնքած որոշ համաձայնությունների շնորհիվ։ Դրանցից մեկը տվյալների կենտրոնի ստեղծումն է, որ արդեն սկսվել է, և դա կարող է հասնել մինչև 4 միլիարդ ԱՄՆ դոլար ներդրումի։ Կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր»,- ընդգծել է նա։
