Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ից վերադարձել է 3 մեդալով

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտվել է մինչև 16 և 18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը՝ 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում, մինչև 18 տարեկան տղաների տրիոում Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավոր արդյունքով նվաճել են բրոնզե մեդալ։

Այսպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականը ունի մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։

Ավելի վաղ Հայկ Սարգսյանը դարձել էր մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Դավիթ Խաչատրյանը նույն տարիքային խմբի առաջնությունում նվաճել էր մեր հավաքականի միակ ոսկե մեդալը։

Մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 10-րդ տեղը։

Leave a Comment