Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատական քննությունը։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է մի շարք հանցագործությունների մեջ՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման։
Ադրբեջանական APA-ն գրում է, որ պաշտպանական կողմի, այդ թվում՝ Վարդանյանի եզրափակիչ ելույթներից հետո դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հաղորդվում է, որ դատավճիռը կհրապարակվի դատավորների վերադարձից հետո։
