10 փետրվարի 2026 – 15:05 AMT
PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հաստատել է, որ Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է։
Լրագրողի այն հարցին, թե տեղի կունենա՞ Եպիսկոպոսաց ժողովը, կաթողիկոսը կարճ պատասխանել է․ «Այո՛», հայտնում է Aysor.am-ը:
Նախատեսվում է, որ ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ը՝ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ։
Ժողովի անցկացման վերաբերյալ հարցեր էին առաջացել, քանի որ խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի հանդեպ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել. նրանքմեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Քննչական կոմիտե էին հրավիրվելՄակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։