Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Փետրվարի 9-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ, հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ 

«Ստացված գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունից տեղեկատվություն է ստացվել Ավաստին (բևացիզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25 մգ/մլ, ապակե սրվակ 4 մ (արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա) դեղի H0560B18 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։ Ըստ կազմակերպության՝ դեղի H0560B18 սերիայի արտադրանք երբևէ չի արտադրվել»,- ասվում է հաղորդագրությունում։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը քաղաքացիներին հորդորում է ուշադիր լինել և խուսափել H0560B18 սերիայով դեղի օգտագործումից:

Leave a Comment