10 փետրվարի 2026 – 15:12 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովը կողմ է քվեարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու որոշման նախագծին։Կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ չի եղել ոչ ոք, իսկ 2-ը ձեռնպահ է մնացել։
Քվեարկությունից առաջ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ խմբակցությունը պատրաստվում է կողմ քվեարկել նախաձեռնությանը, հայտնում է Արմենպրեսը:
Նախագիծը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը՝ հիմնավորելով, որ Հակոբ Հակոբյանը, որը հայտնի է նաև որպես մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսես, խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։
Նախագծում նշվում է, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում թույլ է տվել «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ։