«Ռեալի» գլխավոր մարզչի և ավագի հարաբերությունները սրվել են

Իսպանական մամուլում տեղեկություններ են հայտնվել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի և թիմի ավագ Դանի Կարվախալի միջև ծագած տարաձայնությունների մասին։

El Chiringuito TV-ի փոխանցմամբ՝ կողմերի հարաբերությունները խիստ լարված են, նրանք գրեթե չեն շփվում։

34-ամյա աջ պաշտպանը վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի՝ հոկտեմբերից հունվար ընկած հատվածը։ Թեև ֆուտբոլիստն արդեն լիովին ապաքինվել է և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, մարզչական շտաբը նրան բավարար վստահություն չի ցուցաբերում։ 2026 թվականի սկզբից Կարվախալը ընդամենը երկու անգամ է դուրս եկել փոխարինման։

Ստեղծված իրավիճակը և անորոշությունը զայրացրել են ֆուտբոլիստին, քանի որ գլխավոր մարզիչ Արբելոան որևէ բացատրություն չի տվել նրան կազմից դուրս թողնելու վերաբերյալ։

Նշվում է, որ լարվածությունը կարող է հանգեցնել ակումբից Կարվախալի հեռանալուն։ Իսպանացու պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսին, և խաղաժամանակի սղության պատճառով նա լրջորեն դիտարկում է կարիերան այլ ակումբում շարունակելու տարբերակը։

Leave a Comment