Canal+ հեռուստաալիքի փորձագետները կազմել և հրապարակել են 21-րդ դարի աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշային աղյուսակը։
Հեղինակավոր ցուցակը գլխավորում է «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը։
Երկրորդ հորիզոնականում իտալական ֆուտբոլի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնն է։ Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ, բելգիացի Տիբո Կուրտուան։
Canal+-ի վարկածով՝ 21-րդ դարի 10 լավագույն դարպասապահների ցանկում տեղ են գտել նաև․
4․Իկեր Կասիլյասը (Իսպանիա)
5․Օլիվեր Կանը (Գերմանիա)
6․Պետր Չեխը (Չեխիա)
7․Էդվին վան դեր Սարը (Նիդերլանդներ)
8․Ֆաբիեն Բարտեզը (Ֆրանսիա)
9․Ուգո Լյորիսը (Ֆրանսիա)
10․Կեյլոր Նավասը (Կոստա Ռիկա)