Քոչարյան․ 10 երեխա մահացել է մեքենայում քարսիթի բացակայության հետևանքով

Քոչարյան․ 10 երեխա մահացել է մեքենայում քարսիթի բացակայության հետևանքով

10 փետրվարի 2026 – 13:01 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի փետրվարի 10-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Հայաստանում վարչարարության խստացման անհրաժեշտություն է հասունացել՝ հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում։ Պատգամավորը կարևորել է մինչև 10 տարեկան երեխաների՝ մեքենայի մեջ գտնվելիս նրանց մասով պահանջների պահպանման հարցը:

«Բյուջետային քննարկման ժամանակ պարզվեց՝ 10 երեխա մահացել է ավտովթարներից քարսիթ չունենալու պատճառով»,- ասել է նա նա:

Պատգամավորը քննադատել է երկրում գործող չափազանց մեղմ մոտեցումները՝ համեմատելով միջազգային փորձի հետ։

«Վարչարարության խստացման եզրին ենք կանգնած: Անընդհատ խոսում ենք հեռախոսի օգտագործման պատճառով ուշադրությունը շեղելու պարագայում վթարների հավանականության մասին, այդ մասով ամբողջ աշխարհում շատ խիստ է, իսկ մենք շատ լիբերալ ենք»,– ասել է Քոչարյանը։

ԱԺ-ում քննարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումների և փոփոխությունների նախագիծը, որի նպատակն է բարձրացնել երթևեկության ընդհանուր անվտանգությունը։

Leave a Comment