ՀՀ ԲՏԱ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են մի շարք հարցեր – Նորություններ 10.02.2026

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ։

Հանդիպման մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Հիմնականում խոսել ենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական ​​բանականության և կիսահաղորդիչների ոլորտում երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախանշված հիմնական անելիքներից, որոնք գալիս են էլ ավելի խորացնելու համագործակցությունը տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում»,– գրել է Մխիթար Հայրապետյանը։ 

Leave a Comment