16-ամյա աղջիկը ցանկացել է հղիությունն ընդհատել․ նա պատմել է, որ բռնության է ենթարկվել


Հասարակություն


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ հղիության ընդհատման հետ կապված «Բեգլարյան» բժշկական կենտրոն է դիմել Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Դ․-ն։

Հայտնել է, որ 2025 թվականի դեկտեմբեր ամսին Դավիթաշենում ոմն Ս․-ն բռնել է իր ձեռքերից, իսկ վերջինիս ընկեր ոմն Վ․-ն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, որի արդյունքում ինքը հղիացել է։

Պարզվել է, որ ոմն Ս․-ն մարզերից մեկի բնակիչ 17-ամյա Ս․  Բ․-ն է, իսկ ոմն Վ․-ն՝ մեկ այլ մարզի բնակիչ 20-ամյա Վ․ Ս․-ն։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։


Leave a Comment