Այո՛, ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները. ԱԺ նախագահը՝ Լավրովի հետ հանդիպման մասին

Այո՛, ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները: Քաղաքական գործիչների, իմ այցի, մեր հանդիպման իմաստն այն էր, որ իրենք ասեին այն, ինչ իրենց է անհանգստացնում, մենք ասեինք այն, ինչ մեզ է անհանգստացնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ օրերս կայացած հանդիպմանը։

«Բայց իրար հարցադրում անելուց բացի՝ մենք ունեցել ենք նաև շատ կարևոր քննարկումներ, առաջարկներ, գործնական քննարկումներ՝ սկսած Հայաստանում տարբեր ներդրումների հետ կապված, վերջացրած Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելով և այլն:  1 ժամ 40 րոպե մենք իրար հետ զրուցել ենք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նշեց՝ ինքը տեղյակ չի եղել, թե հանդիպման որ հատվածն է փակ, որը՝ բաց։ Ընդհուպ, վերջում է իմացել, որ զրույցը հեռարձակվել է ուղիղ եթերով։

Leave a Comment