Հայթաղ գյուղը գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղը 3000-ից ավելի բնակիչ ունի։ MarzNews-ի լրագրողը զրուցել է տեղի բնակիչների հետ։
Գյուղի բնակչության հիմնական մասը, որպես առաջնային լուծում պահանջող խնդիր նշում է խմելու ջրի խնդիրը։ Գյուղում խորքային աղբյուրներ ունեն, բայց ամառն այստեղ շատ շոգ է և տարվա այդ ամիսներին ջուրը բնակիչներին չի բավականացնում։ Հայթաղցիները գյուղմթերքի իրացման խնդիր ունեն, դժվար է գյուղացու կյանքը։
«Շատ հողեր անմշակ են մնում, քանի որ ամեն ինչ թանկ է, իսկ վարկերով գյուղատնտեսություն չես զարգացնի»,-ասում են հայթաղցիները։
Մանրամասն՝ տեսանյութում։