YouTube-ը պաշտոնապես հայտնել է, որ 2026 թվականի գարնանից իր գլոբալ Գործընկերների ծրագրի (YouTube Partner Program) կգործարկի Հայաստանում, նշվում է սոցիալական հարթակի հայտարարությունում։
Հայ ստեղծագործողները հնարավորություն կունենան մոնետիզացնել իրենց ալիքները և միանալ համաշխարհային ստեղծագործական տնտեսությանը։
Հայաստանի իշխանությունները դրական են գնահատել այս որոշումը և հայտարարել, որ կշարունակվի վիդեոհարթակի հետ համագործակցության խորացումը։
«Մենք ակնկալում ենք այս դրական զարգացումների շարունակականությունը և պատրաստ ենք խորացնել համագործակցությունը YouTube-ի և տեխնոլոգիական համայնքի ավելի լայն շրջանակի հետ», – հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
