Գերիների մասին չենք խոսում, բայց գործ անում ենք․ Ալեն Սիմոնյան

Գերիների մասին հրապարակային չենք խոսում, բայց գործ անում ենք․ ԱԺ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«ՀՀ մարտավարության մեջ բան չի փոխվել, մշտապես խոսում ենք թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների  ճակատագրի մասին։

Պետք է ասեմ, որ շատ դրական եմ գնահատում այն աշխատելաոճը, որը որ մենք երկստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ, և կարծում եմ՝ եթե այս ճանապարհով շարունակենք առաջ ընթանալ, մեր երկու երկրները մոտ ապագայում որևիցե խնդիր չեն ունենա»,- ասել է Սիմոնյանը։

 

Leave a Comment