«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հատիկաընդավոր բույսերի համաշխարհային օր, Էրիթրեա՝ Ֆենկելի օր, Ռուսաստան՝ Ալեքսանդր Պուշկինի հիշատակի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1878 – Ռուս-թուրքական 11-րդ պատերազմի (1877-1878) կովկասյան ճակատում ռուսական զորքերը գրավել են Էրզրումը, որը սակայն հետագայում ստիպված են եղել վերադարձնել:
1917 – ծնվել է հայ խորհրդային գրականագետ Սարիբեկ Մանուկյանը:
1935 – ծնվել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտային բժիշկ, լրագրող Զորի Բալայանը:
1950 – վախճանվել է երգահան Արմեն Տիգրանյանը:
1961 – ծնվել է թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր Արթուր Էլբակյանը:
1986 – վախճանվել է արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մկրտիչ Ասլանյանը:
1995 – Ալմա Աթայում ԱՊՀ 10 երկրներ կնքել են միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիր:
2003 – Գերմանիայից Հայաստան են բերվել ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ձեռք բերված 2000 թափանցիկ քվեատուփերը:
2011 – Միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ:
2017 – ԲՀԿ-ի համագումարում Գագիկ Ծառուկյանն ընտրվել է ԲՀԿ նախագահ և գլխավորել է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը:
2020 – Նիկոլ Փաշինյանի կողմից որոշում է կայացվել Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնել ապրիլի 5-ին։
ԱՇԽԱՐՀ
1258 – մոնղոլների մերձավորարևելյան արշավանքի ժամանակ Խուլագա խանի բանակը Բաղդադի պաշարումից հետո գրավել է այն, թալանել և վառել, որով ավարտվել է իսլամական «Ոսկե դարը»:
1354 – տեղի է ունեցել Սխոլաստիկայի օրվա մեծ կռիվը Օքսֆորդի համալսարանի ուսանողների և տեղի բնակիչների միջև, զոհվել է 30 բնակիչ և 63 ուսանող:
1755 – վախճանվել է ֆրանսիացի նշանավոր գրող, իրավագետ և փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքիոն:
1763 – Փարիզում խաղաղության պայմանագիր է կնքվել Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի միջև, որով ավարտվել է Յոթամյա պատերազմը:
1772 – Ֆրանց Իոսիֆ 1-ին ֆոն Լիխտենշտեյնը դարձել է Լիխտենշտեյնի դուքս:
1784 – Եկատերինա 2-րդի հրամանագրով Ղրիմ նավահանգիստ-ամրոցը վերանվանվել է Սևաստապոլ:
1837 – վախճանվել է ռուս գրող և բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը:
1846 – Բրիտանա-սինկխյան առաջին պատերազմի ժամանակ բրիտանացիները գրոհել են Սոբրաոնը, սինկխական բանակը հայտնվել է ծուղակում և պարտվել:
1890 – ծնվել է ռուս գրող Բորիս Պաստեռնակը:
1891 – վախճանվել է ռուս մաթեմատիկոս Սոֆյա Կովալևսկայան:
1923 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը:
1828 – կնքվել է Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը, որով ավարտվել է Ռուս-պարսկական պատերազմը:
1939 – Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում գեներալ Ֆրանկոն գրավել է Կատալոնիան:
1942 – ստեղծվել է պատմության մեջ առաջին «Ոսկե սկավառակը»՝ RCA Victor ընկերության կողմից:
1945 – խորհրդային «С-13» սուզանավը խորտակել է գերմանական «Գեներալ Շտոյբեն» նավը:
1962 – ամերիկացի օդաչու Ֆրենսիս Գերի Պաուերսը փոխանակվել է խորհրդային հետախույզ Ռուդոլֆ Աբելի հետ:
1986 – Պալերմոյում սկսվել է սիցիլիական մաֆիայի դեմ «Մաքսի գործը»:
1997 – Դիփ Բլու համակարգիչը հաղթել է Գարրի Կասպարովին:
2005 – վախճանվել է ամերիկացի գրող Արթուր Միլլերը:
2005 – Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային զենք ունենալու մասին:
2006 – Թուրինում բացվել են Ձմեռային օլիմպիական 20-րդ խաղերը:
2009 – տիեզերքում առաջին անգամ բախվել են երկու արհեստական արբանյակներ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում