Լարսը և Հայաստանի մի շարք ճանապարհներ փակ են – Armenia Today

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի, «Չիվայի խաչմերուկ»-ից դեպի Տիգրանաշենի ոլորանները, Վարդանիձոր գյուղից դեպի Քաջարանի տարածաշրջանի, Նորավանի խաչմերուկից դեպի Ջերմուկի խաչմերուկի և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար:

Սպիտակի ոլորաններում, Գորիսի, Քաջարանի, Սիսիանի, «Մեղրու սար», Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարորդներին ՆԳՆ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment