ԶԼՄ-ն մանրամասներ է հայտնել փետրվարի 7-ին զոհված զինծառայողի մասին – Armenia Today

Փետրվարի 7-ին մահացած հայտնաբերված զինծառայողը 22 տարեկան Դավիթ Մանուկյանն է Նոյեմբերյանի Բագրատաշեն գյուղից, հայտնում է «Հրապարակը»։

Նա «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայում էր Կողբի զորամասում։

Գյուղի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը թերթին նշել է, որ Մանուկյանը դեպքից երկու օր առաջ տանն էր։ Ընտանիքի միակ տղան է, նրա հուղարկավորությունը նախատեսված է փետրվարի 11-ին։

Զինծառայողի մահվան մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր փետրվարի 7-ին։ Նախնական տվյալներով շրջանառվում է ինքնասպանության վարկածը։

Leave a Comment