Վերին Լարսի անցակետն ամբողջությամբ փակ է


Հասարակություն


Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։

Ավելի վաղ, փետրվարի 9–ի երեկոյան ճանապարհը բացվել էր ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։

«Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասվում է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ բեռնատարների համար ճանապարհը փակ է փետրվարի 9–ի առավոտյան ժամերից։


Leave a Comment