Եվրոպական պետությունները դեռևս չեն արձագանքել Մոսկվայի առաջարկին՝ ստորագրել Եվրոպայի դեմ չհարձակվելու մասին փաստաթուղթ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Այս տարրը բացակայում է ԵՄ դիրքորոշումից։ Մինչդեռ նրանք համառորեն ձգտում են տեղ գտնել բանակցային սեղանի շուրջ (Ուկրաինայի հարցում – խմբ.)։ Այս դիրքորոշումը բացառում է ԵՄ մասնակցությունը խաղաղության գործընթացին», – ասել է նա։
Գրուշկոն հավելել է, որ Մոսկվան չհարձակվելու մասին պայմանագիրը համարում է Ռուսաստանի անվտանգության երաշխիքներից մեկը։
«ԵՄ-ն համերաշխություն է հայտնում Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության հարցում, բայց նույն պայմանը չի նշում Ռուսաստանի համար», – հավելել է Լավրովի տեղակալը։
