Aurora News | «Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել Հայաստանում ատոմակայանի նախագծի իրականացումը

Ատոմակայանի կառուցումը Մոսկվայի և Երևանի միջև երկխոսության կարևորագույն կետ է, «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Դիվանագետը նշել է, որ ատոմակայանի հարցը պարբերաբար բարձրացվում է երկկողմ համագործակցության տարբեր մակարդակներում։

«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները», – հայտարարել է Գալուզինը։

Նա նաև ընդգծել է, որ այս նախագծին իրական այլընտրանքներ չկան՝ հաշվի առնելով ապացուցված տեխնոլոգիաների հուսալիությունը և գրավիչ ֆինանսական պայմանները։ Գալուզինը հավելել է, որ սա վերաբերում է ինչպես շինարարության փուլին, այնպես էլ կայանի հետագա շահագործմանը, ինչպես նաև անհրաժեշտ մասնագետների պատրաստմանը։

Leave a Comment