Կառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներին Էփշտեյնի գործի շրջանակներում

Կառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներին Էփշտեյնի գործի շրջանակներում

Թագավոր Կառլ III-ը առաջին անգամ արձագանքել է Ջեֆրի Էփշտեյնի գործով նոր բացահայտումներին՝ հայտարարելով, որ Բուքինգեմյան պալատը պատրաստ է համագործակցել իրավապահների հետ՝ իր եղբոր՝ նախկին արքայազն Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի դեմ առաջադրված մեղադրանքների քննության շրջանակում։

Պալատի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ նշվում է. «Թագավորը հստակորեն հայտարարել է՝ թե՛ խոսքով, թե՛ աննախադեպ քայլերով, որ խորապես մտահոգված է պարոն Մաունթբեթեն-Վինձորի վարքագծի վերաբերյալ շարունակաբար հրապարակվող պնդումներով»։

ԱՄՆ-ում հրապարակված Էփշտեյնի գործին առնչվող ծավալուն փաստաթղթերից պարզ է դարձել, որ Էնդրյուն Էփշտեյնին փոխանցել է Սինգապուր, Հոնկոնգ և Վիետնամ կատարած իր այցերի մասին հաշվետվություններ, ինչպես նաև ներդրումային հնարավորություններին վերաբերող գաղտնի տվյալներ։

Պալատի ներկայացուցիչը հավելել է. «Թեև կոնկրետ պնդումները պետք է հասցեագրվեն պարոն Մաունթբեթեն-Վինձորին, եթե Թեմզայի հովտի ոստիկանությունը դիմի մեզ, մենք պատրաստ ենք աջակցել նրանց՝ ինչպես նախատեսված է»։

ԱՄՆ Արդարադատության նախարարության հրապարակած էլեկտրոնային նամակներից պարզվում է, որ 2010 թվականի նոյեմբերի 30-ին, Ասիայի երկրներ կատարած այցերից հետո, նախկին արքայազնը պաշտոնական հաշվետվությունները Էփշտեյնին է փոխանցել իր խորհրդականից դրանք ստանալուց անմիջապես հետո։

Փաստաթղթերում հրապարակվել են նաև Աֆղանստանում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տվյալներ, որոնք ներկայացվել են որպես գաղտնի և, ենթադրաբար, փոխանցվել են Էփշտեյնին 2010 թվականի դեկտեմբերի 24-ին։

Leave a Comment