ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է TRIPP-ին:
«Կարծում եմ՝ լսել եք կամ ծանոթ եք TRIPP-ին՝ այն պատմական վերափոխման մասին, որն այն բերելու է տարածաշրջան։ Բայց թույլ տվեք ասել մի քանի լրացուցիչ բան։ Այն բացելու է առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի մի ամբողջ նոր աշխարհ այս տարածաշրջանում, և այն աննախադեպ կապեր կստեղծի Հայաստանի և նրա հարևանների միջև։ Դա հիանալի է Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, բայց նաև կարևոր է երկարատև խաղաղության համար, քանի որ երբ դուք ստեղծում եք այս փոխկապակցված տնտեսությունները, էներգետիկ ոլորտները և այլն, դա նշանակում է, որ այս տարածաշրջանը կարող է ունենալ երկարատև խաղաղություն։ Մենք ոչ միայն ուզում ենք հաշտություն կնքել վարչապետի և նախագահի առաջնորդության ներքո, այլև նաև ուզում ենք համոզվել, որ այդ խաղաղությունը երկարատև է, և դա այն է, ինչին մենք այսօր այստեղ հասնում ենք։
Մի քանի այլ բաներ, որոնք ես կցանկանայի հայտարարել։ Կան շատ բաներ, շատ զբաղված օրակարգ է, և մենք շատ հպարտ ենք դրանով։ TRIPP հիմնադրամը մեծ մասնավոր կապիտալ կներդնի երկաթուղիների, խողովակաշարերի կառուցման գործում, և կրկնեմ, այնպիսի փոխկապակցվածության կառուցման համար, որն իրական բարգավաճում կապահովի տարածաշրջանի համար և թույլ կտա կառչած մնալ խաղաղության համաձայնագրից»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։