Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավում գտնվող հանքում ավելի քան 10 մարդ է զոհվել սողանքի հետևանքով: Այս մասին հայտնել է Actualite լրատվական պորտալը։
Հաղորդագրության համաձայն՝ երկարատև անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել հանքում, որտեղ տեղի էր ունենում պղնձի և կոբալտի անօրինական արդյունահանում։ Զոհվել է առնվազն 11 մարդ, ևս վեցը՝ վիրավորվել։ Վթարը տեղի է ունեցել փետրվարի 7-ի գիշերը, սակայն դրա մասին միայն հիմա է հաղորդվել։
Բաց հանքը, որտեղ աշխատում է մինչև 10,000 անօրինական հանքագործ, գտնվում է Թիլվիզեմբե շրջանում՝ Կոնգոյի Լուալաբա նահանգի մայրաքաղաք Կոլվեզիից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Այն փակ է եղել վերջին ութ ամիսների ընթացքում՝ ջրի մակարդակի բարձրացման պատճառով։