Հաստատվել է դեպի Հայաստան՝ NVIDIA-ի գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ հաստատվել է դեպի Հայաստան՝ NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։

«Միացյալ Նահանգները հպարտությամբ տրամադրեց մի շարք արտահանման լիցենզիաներ բարձր հզորությամբ Nvidia չիպերի վաճառքի համար։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է նոր շուկաներ ամերիկացի աշխատողների և ամերիկյան բիզնեսի համար, բայց նաև նշանակում է առավել բարգավաճում Հայաստանի ժողովրդի համար։ Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի մեծ մասում, դրանք այժմ մշակվելու են տվյալների սկաներներում, որոնք օգտագործում են այդ չիպերը, և իրականում արդեն մշակվում են վարչապետի առաջնորդության շնորհիվ, և մենք շատ ուրախ ենք համագործակցել դրա շուրջ։ Սա շատ կարևոր է ամերիկացի աշխատողների համար և կարծում եմ՝ կարևոր է նաև Հայաստանի ժողովրդի համար։»,-նշել է Վենսը:

Դեռևս 2025-ի նոյեմբերին տեղեկացրել էինք, որ արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebird ստարտափը ստացել է NVIDIA -ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը:

Leave a Comment