Ադրբեջանը երբեք չի դառնա բախման ասպարեզ․ Ալիև

Ադրբեջանը երբեք չի դառնա բախման ասպարեզ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք չի դառնա բախման ասպարեզ։ 

«Մեր միջազգային հարաբերությունների աշխարհագրությունը նույնպես ընդլայնվում է։ Ստորագրվել են փաստաթղթեր, համաձայնագրեր և հռչակագրեր ռազմավարական գործընկերության վերաբերյալ բազմաթիվ երկրների հետ։ Դրանցից մի քանիսը լավագույն հարաբերությունների մեջ չեն միմյանց հետ։ Բայց ես միշտ ասել եմ, որ Ադրբեջանը երբեք չի դառնա բախման ասպարեզ՝ այն կլինի համագործակցության տարածք»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment