
«Ես հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է դրվում Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերության համար։ ԱՄՆ-ն հպարտորեն մի շարք արտոնագրեր հաստատեց, ինչը նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատանք՝ ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների համար, այլ նաև Հայաստանի։ Հպարտ ենք հայտարարելու, որ մեր պետություններն ավարտել են միջուկային էներգիայի ոլորտում քննարկումները։ Երբ այն արդեն ուժի մեջ մտնի, ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար։ Էներգետիկ կայունության, անվտանգության համար փոխշահավետ իրավիճակ է ինչպես Հայաստանի, այնպես էլ իմ երկրի համար, և ստեղծվելու են շատ աշխատատեղեր։ Այս հիասքանչ տեխնիկական համաձայնագիրն ԱՄՆ-ն հպարտորեն հաստատեց «ԷՄ Վիդեա» ընկերության հետ: Սրանք չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում չկան, չեն էլ կարող լինել: Մեր պետությունունները ավարտել են 1,2,3 քաղաքացիական միջուկային ոլորտում աշխատանքը: Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն՝ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան: Սա երբ որ հունի մեջ մտնի, ներ ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար: Սկզբնական 5 միլիարդ գումարի ներդրումների մասին է խոսվում, հետագայում՝ ևս 4 միլիարդ: Սա փոխշահավետ իրավիճակ է և ՀՀ-ի, և ԱՄՆ-ի համար: Մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահություն տածում , որ կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր, և կրկին՝ ի պատիվ ձեր վարչապետի»,- ասաց Վենսը։
Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն ոչ թե ուզում է խաղաղություն կերտել, այլ ցանկանում է, որ այդ խաղաղությունը գոյատևի։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նաև տեղեկացրել է, որ 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք են հաստատել Հայաստանի համար։