ISU-ի որոշմամբ՝ Ակոպովա-Ռախմանին ելույթի ժամանակ «Արցախ» անվանումը չի հնչի, կնշվի հեղինակի անունը

ISU-ի որոշմամբ՝ Ակոպովա-Ռախմանին ելույթի ժամանակ «Արցախ» անվանումը չի հնչի, կնշվի հեղինակի անունը

9 փետրվարի 2026 – 18:22 AMT

PanARMENIAN.Net – Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերում ՀՀ-ն ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո, չնայած Բաքվի բողոքներին, սակայն անվանումը չի նշվի՝ կհայտարարվի միայն հեղինակ Արա Գևորգյանի անունը:

Միջազգային գեղասահքի միությունը և Օլիմպիական կոմիտեն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև գեղասահքի երաժշտության շուրջ առաջացած «քաղաքական լարվածությանը», կարգավորվել են վեճը, գրում է The Guardian-ը:

«Օգտագործվելիք ստեղծագործությունների պաշտոնական անունները նշված են ISU-ի կայքում»,-ասվում է հրապարակման մեջ:

Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք և լուրջ մտահոգություն էր հայտնել այն փաստի կապակցությամբ, որ XXV ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգն իր ելույթը կատարելու է «Արցախ» կոմպոզիցիայի ուղեկցությամբ՝ անվանելով այն «սեպարատիստական երաժշտություն»:

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը «Արցախի« ներքո կատարում է կարճ ծրագիրը: Նրանց ելույթը նախատեսված է փետրվարի 15-ին:

Մինչդեռ ավելի վաղ Ադրբեջանը փորձում էր Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտական կոմպոզիցիան ստեղծագործությունը վերագրել խորհրդային կոմպոզիտոր Ֆիքրեթ Ամիրովին։ 1998 թվականին հայ կոմպոզիտորն իր ստեղծած երաժշտության հեղինակային իրավունքները գրանցել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հեղինակային իրավունքի բյուրոյում:

Արա Գևորգյանի նախաձեռնությամբ նկարահանվել է «Story about Artsakh music» ֆիլմը, որում պատմվում է «Արցախ» ստեղծագործության ստեղծման ողջ պատմությունը:

Leave a Comment