Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ և Գիտությունների Ազգային Ակադեմիայի մրցանակի դափնեկիր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի նախագահի մրցանակի դափնեկիր։ Պրոֆեսոր Վազգեն Մելիքյանի մասին խոսելիս շարքը դեռ երկար կարելի է շարունակել։ Մեծանուն պրոֆեսորը մուտքի դռնից սկսած անձամբ է դիմավորում, ուղղորդում հյուրերին։
Հոբելյանական 70-ամյակի հյուրերի ցանկն անձամբ է կազմել, ներկաներկաների թվում են հարազատներ, ընկերներ, ոլորտում մեծ ներդրում ունեցած անձինք։ Պրոֆեսորի համար տուն դարձած Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ևս շնորհավորեց Վազգեն Մելիքյանին, ընդգծելով նրա անգնահատելի ներդրումը Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ու ՏՏ կրթության զարգացման, մասնագետների պատրաստման գործում։ Հավելելով, որ պրոֆեսորի տարեդարձը նշելու են նաև հարազատ կրթօջախում։
Շնորհավորանքներ Վազգեն Մելիքյանը ստանում էր ոչ միայն ներկա գտնվողներից, այլև արտերկրում գտնվող ընկերներից, ուսանողներից, հարազատներից։ Պրոֆեսորի կողմից օրվա ընթացքում ամենահաճախ հնչող արտահայտությունը շնորհակալությունն էր։ Վազգեն Մելիքյանը օրվա ավարտին շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ անուն առ անուն շեշտելով նրանց դերն ու կարևորությունն իր կյանքում