Փաշինյանն ու Վենսը հանդիպել են

Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ.  Facebook–ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաև լուսանկար է հրապարակել։

«Ողջունում եմ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին Երևանում»,- մեկ այլ գրառման մեջ նշել է վարչապետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այսօր՝ փետրվարի 9-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Վերջինս գրառում է արել՝ Հայաստան ժամանելուն պես. «Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան»,-գրել է նա:

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

Leave a Comment