Իրանում մի քանի քաղաքական գործիչներ են ձերբակալվել ցուցարարներին աջակցելու համար



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրանում մի քանի քաղաքական գործիչներ են ձերբակալվել հունվարին ցուցարարներին աջակցելու համար։ Այս մասին հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։

«Թեհրանի դատախազը մեղադրանք է առաջադրել քաղաքական և լրատվական շարժման անդամներին, որոնք արդարացրել են հունվարին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները (ինչպես Իրանի իշխանությունները անվանում են անկարգությունները – խմբ․) և ազդել երկրի անվտանգության վրա», – ասվում է հայտարարության մեջ։

Այն նաև պնդում է, որ քաղաքական գործիչները «աջակցել են» Իսրայելին և Միացյալ Նահանգներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment