Դեռահասը դանակահարել է հնդիկ ուսանողների և ոստիկանների, ապա՝ ինքն իրեն



Միջազգային


Ուֆայում Բաշկիրիայի պետական ​​բժշկական համալսարանի հանրակացարանում դեռահասը դանակով հարձակվել է օտարերկրյա ուսանողների վրա։ 

Վիրավորվել են Հնդկաստանի չորս քաղաքացիներ, որոնցից մեկը հոսպիտալացվել է, մեկը՝ ծանր վիճակում է։ Դեպքի մասին տեղեկացվել է Հնդկաստանի դեսպանատունը։

Քննիչների տվյալներով՝ 15-ամյա հարձակվողը դանակահարել է վեց մարդու, այդ թվում՝ երկու ոստիկանի։ Վիրավորների թվում է նաև 17-ամյա մի դեռահաս։ Ձերբակալությունից հետո հարձակվողը դանակահարել է իրեն և ծանր վիճակում հոսպիտալացվել։

Լրատվամիջոցների և Telegram ալիքների հաղորդագրությունների համաձայն՝ դեռահասը ազգայնական կարգախոսներ է բղավել։ Հարձակման հանգամանքները քննվում են։





Leave a Comment