Կարերասի եւ Մբապեի գոլերը հաղթանակ բերեցին «Ռեալին»



ՍՊՈՐՏ

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Վալենսիային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իսպանացի պաշտպան Ալվարո Կարերասն ու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գրավեցին մրցակցի դարպասը։

«Ռեալը» 57 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 1 միավոր։ «Վալենսիան» 17-րդն է՝ 23 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ»՝ 0:2 (տեսանյութ)

Ալվարո Կարերաս, 65, Կիլիան Մբապե, 90+1



Leave a Comment