Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում

Կոնվերս Բանկն արժանացել է Mastercard-ի Excellence in Customer Experience մրցանակին

Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում


ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կոնվերս Բանկն արժանացել է Mastercard-ի Excellence in Customer Experience մրցանակին։


Մրցանակը Կոնվերս Բանկին շնորհվել է Mastercard համակարգի հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև C360 բանկային ծառայությունների փաթեթների շրջանակներում հաճախորդներին մատուցվող գերազանց փորձառության համար, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։


Մրցանակաբաշխությունը կայացել է միջազգային վճարահաշվարկային համակարգի տարեկան միջոցառման շրջանակում, որը միավորել էր ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներին՝ նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու և առաջիկա ծրագրերը ներկայացնելու նպատակով։


Համագործակցության շրջանակում 2025-ին Կոնվերս Բանկն ու Mastercard­-ն իրականացրել են երկու խրախուսման արշավ C360 փաթեթների օգտատերերի համար.

  •        Ամերիկյան առևտրի կետերում առցանց գնումներ կատարած և առաքումը Գլոբբինգով կազմակերպած հաճախորդները քեշբեք են ստացել
    թե Բանկից, թե Գլոբբինգից:
  •       Իսկ C360 Ultra, Elite, Signature և Synergy փաթեթների օգտատերերը, ովքեր հանգիստն անց են կացրել Իտալիայում կամ ԱՄԷ-ում ու անկանխիկ գնումներ կատարել C360 MC World կամ MC World Elite քարտերով, ստացել են մինչև 100․000 ՀՀ դրամ քեշբեք Կոնվերս Բանկից:


Ներկայացնելով C360 փաթեթների ճամփորդական առավելությունները՝ Բանկում նշել են, որ դրանք հասանելիություն են ապահովում ոչ միայն բանկային ծառայություններին, այլև օգնում են հեշտությամբ կազմակերպել ճանփորդությունները՝ առաջարկելով

  •       Աշխարհի ավելի քան 1200 օդանավակայանների սպասարկման սրահների մուտք՝ անվճար,
  •       Զվարթնոց միջազգային օդանավակայանի Fast track & Business Lounge ծառայությունից օգտվելու համար հավելյալ անվճար վաուչերներ Բանկի ծառայություններից ակտիվ օգտվող հաճախորդներին,
  •      Ճամփորդական ապահովագրություն,
  •       Կոնսիերժ ծառայություն,
  •      Զեղչեր և արտոնություններ աշխարհի տարբեր երկրներում:


C360-ի շրջանակում հաճախորդներին ճամփորդական բարձրակարգ փորձառության տրամադրման նպատակով Կոնվերս Բանկը և Mastercard-ը առաջիկայում հանդես կգան համատեղ բացառիկ առաջարկներով։


Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211


Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Leave a Comment