«Իշխանության վերարտադրվելու ամենալավ հնարավորությունն ու պայմանն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չգնան ընտրության, ինքը կարողանա իր վարչական ռեսուրսներով, փողով, կեղծիքներով, այդ փոքր ձայներով վերարտադրվել, ոնց որ դա արեց Երևանում։ Ընդհանուր ընտրողների 9%-ը ՔՊ է ընտրել, բայց մասնակցել է 28%, այսինքն՝ եթե մի քիչ ավել մասնակցեր, բացառվում էր, որ կարողանային, որովհետև քիչ ընտրողների դեպքում ինքը իր մոբիլ զանգվածով, պետական, վարչական ռեսուրսներով կարողանում է որոշակի քվե ապահովել: Հետևաբար, ժողովուրդ ջան, շատ կարևոր է ընտրությունների բարձր մասնակցությունը»,- այս մասին Արտաշատում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։