Իրանում ձերբակալել են բարեփոխման կողմնակից քաղաքական գործիչների

Իրանում ձերբակալել են բարեփոխման կողմնակից քաղաքական գործիչների

Իրանի անվտանգության մարմինները բերման են ենթարկել մի խումբ ռեֆորմիստ քաղաքական գործիչների։ Դրանց թվում են Ազար Մանսուրին, ով Iran Reform Front («Բարեփոխումների ճակատ») դաշինքի գլխավոր քարտուղարն է, դաշինքի քաղաքական հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ասղարզադեն, և դիվանագետ Մոհսեն Ամինզադեն։ 

Դատարան են հրավիրվել և, ըստ երկրի դատախազության, ներկայացվել մեղադրանքներ նաև այլ բարեփոխականների, այդ թվում՝ Ջավադ Էմամիին։

Պաշտոնական կողմը չի ներկայացրել՝ ինչի համար են նրանք ձերբակալվել, սակայն պետական լրատվամիջոցները փաստում են, որ նրանց մեղադրում են «ազգային միասնությունը թիրախավորելու» և «դրսից հովանավորված քարոզչության հետ համագործակցության մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment