9 փետրվարի 2026 – 16:55 AMT
PanARMENIAN.Net – Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից մինչև 21:00-ն, մայրաքաղաքում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների ընթացքում անվտանգության ապահովման նպատակով երթևեկության և տեղաշարժի սահմանափակումներ կլինեն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Նշված ժամերին չի գործի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը:
ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ:
Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Երևանից նա կմեկնի Բաքու։