Կարող է լինել այնպես, որ նախագահի ինստիտուտը նորից ընտրովի լինի․ Լևոն Քոչարյան

 

«Այսօրվա մեր վիճակի շատ մեծ չափաբաժինը, թե ինչի այսքան սանձարձակ դարձան այս իշխանությունները, նաև Սահմանադրությունն է, որովհետև, ըստ երևույթին, ունենք մի վիճակ որտեղ պետք պետք է ըստ սահմանադրության գործեին հակակշիռների համակարգերը, այսինքն գործադիր իշխանություն, դատական իշխանություն, նախագահը պետք է ունենար իր դերը հակակշռելու այս ամեն ինչին, բայց, ըստ երևույթին, ունենք մի վիճակ, որ ձևավորել է մի մեծամասնություն և ամեն ինչ որոշում է ինքը, այսինքն՝ ամեն ինչ անցնում է խորհրդարանով, խորհրդարանում կան, ունեն բացարձակ մեծամասնություն և ինչ ուզում որոշում են, խորհրդարանում էլ շատ լավ գիտենք՝ ՔՊ պատգամավորները ում են լսում»,- այս մասին Արտաշատում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment