9 փետրվարի 2026 – 16:03 AMT
PanARMENIAN.Net – 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները հավաքվել են Ազգային ժողովի ընդունարանում՝ սպասելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հասցեագրված դիմումին պատասխանելու։
Անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբայր Արսեն Ղուկասյանը հայտնել է, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերին դիմել է Սիմոնյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ, հայտնում է Factor.am-ը:
Նա այժմ ուզում է ծանոթանալ զեկույցին` հասկանալու համար, արդյո՞ք կգտնի այս 5 տարիների ընթացքում իր մոտ առաջացած հարցերի պատասխանը։
Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է պատերազմի ընթացքում, իսկ եղբորորդին անհետ կորել։