«Խաղաղության խորհուրդը» կարող է նպաստել Գազայի վերականգնմանը․ Ստեփաշին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ձևավորված Գազայի հարցերով «Խաղաղության խորհուրդը» կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության և վերականգնման գործընթացին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ազդեցության աստիճանը Իսրայելի վրա, հայտարարել է ՌԴ նախկին վարչապետ, Կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերության նախագահ Սերգեյ Ստեփաշինը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Գազայի հատվածի վերականգնման և կառավարման նպատակով «Խաղաղության խորհրդի» ձևավորման մասին։ ԱՄՆ նախագահի վարչակազմը հրավերներ է ուղարկել շուրջ 50 պետությունների ղեկավարներին՝ մասնակցելու խորհրդի աշխատանքներին։ Վերջիններս մի քանի օր շարունակ հրապարակայնորեն հայտնել են, որ ստացել են ամերիկյան նախագահի առաջարկները։ Հրավիրվածների ցանկում ընդգրկված են տարբեր տարածաշրջանների երկրներ՝

Ավստրալիայից մինչև Ճապոնիա։ Հրավիրված երկրների թվում են նաև Ռուսաստանն ու Ուկրաինան։

Leave a Comment