«Լիվերպուլը» կարող է Մադրիդի «Ռեալին» առաջարկել խոշոր փոխանակման գործարք, որի շրջանակներում անգլիական ակումբի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը կտեղափոխվի «Սանտյագո Բեռնաբեու», իսկ նրան «Էնֆիլդում» կփոխարինի մադրիդյան ակումբի հենակետային Օրելյեն Չուամենին։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Մադրիդյան թիմը արգենտինացուն դիտարկում է որպես միջին օղակի ուժեղացման տարբերակ՝ չնայած ընթացիկ մրցաշրջանում նրա ելույթների որոշակի անկայունությանը։
Մյուս կողմից, Չուամենին վաղուց է գտնվում «Լիվերպուլի» տրանսֆերային դիտակետում, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկություն չունի լքել իր ակումբը։ Իդեպ երկու ֆուտբոլիստների գործող պայմանագրերն էլ իրենց ներկայիս ակումբների հետ նախատեսված են մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։