Լուսանկարում N զորամասում փետրվարի 7-ին մահացած հայտնաբերված զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանն է։ Ցավակցում եմ հարազատներին։ (Համագամանքները դեռ պարզվում են)։
ՊՆ-ում մահվան ելքով բազմաթիվ միջադեպեր են տեղի ունենում՝ սկսած կանոնադրային, միջանձնային հարաբերություններից, ծառայողի բարոյահեգեբանական վիճակից, զենքի հետ անզգույշ վարվելուց մինչև զորամասային սպայակազմի անտարբերություն և բուն ՊՆ-ում և Գլխավոր Շտաբում տիրող «բարդաքից» (այլ որակում չեմ կարող տալ)։
Համացանցային հարցման արդյունքում 2018-2025 թթ 440–480 մահվան դեպք է եղել՝ ոչ մարտական պայմաններում՝ ինքնասպանություններ, սպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ, ավտովթարներ և այլն։ Նշված թվի տատանումը պայմանավորված է տարբեր տարիներին հրապարակված տվյալների տարբերությամբ։ Սակայն դժբախտաբար պետք է արձանագրենք, որ այս իշխանությունների օրոք խաղաղ պայմաններում կյանքից հեռացել է մոտ մեկ մարտական գնդի չափ զինվոր։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, երբ ենթականերիդ աստղաբաշխական պարգևավճարներ ես տալիս, հաշվի առ վերոնշյալ հանգամանքը։ Երբ գնդերեցներին փորձում եք «օրինական կաշառել» և վարչապետաց «բարեփոխումների» մաս դարձնել, հիշիր, որ բանակը պետք է զերծ պահել կրոնաքաղաքական ինտրիգներից։ Համակարգը բանակում պետք է վերևից ներքև փոխվի և ներդրվի զինվորահեն, զինվորի կյանքի և սոցիալական իրավունքների (ներառյալ նրա ընտանիքի անդամների) պաշտպանության, բարոյահոգեբանական բարձր պատրաստվածության և հայրենասիրության արժեքները դավանող ինստիտուտ՝ հեռու քրեական արատավոր բարքերից, անգրագիտությունից և ժամանակը օնլայն կազինոներում սպանող սպաերից։
Հ.Գ. Դուք իմ նշածները բնականաբար չեք անելու, չեք էլ հասցնելու, բայց գալիքի օրակարգում սա հրատապ խնդիր է լինելու։ Ձեր շինծու խաղաղությունից էլ են մարդիկ զոհվում։
Արեգ Սավգուլյան, պատմաբան