«Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է. «Ներդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. 2024–2025 թվականների պաշտոնական թվերը բացում են մի իրականություն, որը փորձում են թաքցնել պետական PR-ով։
2024-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են մոտ 139 մլն դոլար, ինչը կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 0.3 %-ը: Սա ոչ թե նվազում է, այլ ներդրումային կոլապս։
2025-ի առաջին կիսամյակում պատկերը ավելի խոսուն է․
ընդհանուր օտարերկրյա ներդրումները՝ 47.9 մլրդ դրամ, որից
ուղղակի ներդրումները՝ ընդամենը մոտ 5 մլրդ դրամ։
Սա ավելի քան 50 % անկում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Բայց ամենավտանգավորը ոչ թե ծավալն է, այլ ուղղությունը․
օտարերկրյա ներդրումների հիմնական մասը չի գնացել
• արդյունաբերության,
• արտադրության,
• տեխնոլոգիաների,
• աշխատատեղ ստեղծող ոլորտների մեջ։
Ներդրումները կենտրոնացել են
. ֆինանսական միջնորդությունների,
. կարճաժամկետ ծառայությունների,
. հանքարդյունահանման մնացորդային ծրագրերի վրա՝ առանց զարգացման ռազմավարության։
Այլ կերպ ասած՝ չկա երկարաժամկետ կապիտալ, չկա վստահություն, չկա հաշվարկելի քաղաքականություն։
Երբ օտարերկրյա ներդրումները իջնում են՝ դառնալով ՀՆԱ-ի կես տոկոսից էլ քիչ, դա այլևս շուկայի խնդիր չէ։
Դա պետական տնտեսական քաղաքականության լիարժեք ձախողում է։
Կառավարությունը կարող է խոսել աճից, բայց կապիտալը չի հավատում։
Իսկ որտեղ կապիտալը չի հավատում, այնտեղ ապագա պարզապես չեն կառուցում։
ՀՀ-ում տնտեսական ապագա ՉԿԱ»: