Բուշին հյուրընկալած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այժմ գտնվում է բանտում. այսօր Հայաստան է ժամանում Վենսը. Ղազարյան


Քաղաքականություն


Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2005 թվականի մայիսին Վրաստան այցելեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը։ Այդ այցից երեք տարի հետո, 2008 թվականի օգոստոսին, սկսվեց ռուս-վրացական պատերազմը, որի հետևանքով Վրաստանը կորցրեց իր տարածքը համարող Աբխազիան և Հարավային Օսեթիան։

Ջորջ Բուշին հյուրընկալած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այժմ գտնվում է բանտում, իսկ Ջորջ Բուշը, ավարտելով իր նախագահության ժամկետը, այժմ վայելում է իր վաստակած հանգիստը։

Հ.Գ. Այսօր Հայաստան է ժամանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսը»։


Leave a Comment