Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Շիրակի մարզում Գյումրի-Բավրա ավտոճանապարհը՝ Զույգաղբյուր գյուղի հատվածում, Վայոց ձորի մարզում Չիվայի խաչմերուկից դեպի Տիգրանաշենի ոլորանները և Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, Սյունիքի մարզում Նորավանի խաչմերուկից դեպի Երևան և Կապան համայնքի Սյունիք բնակավայրից դեպի Տաթև ուղղություններով, Լոռու մարզում Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ուշի գյուղից մինչև Ծիլքար գյուղն ընկած ճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը անցանելի է կցորդով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում։
Արագածոտնի մարզում, Լոռու մարզում՝ Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում տեղում է ձյուն, ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
