Bad Bunny-ն ոչ միայն երգել է, այլև դարձել է ամուսանական զույգի վկան

Bad Bunny-ն ոչ միայն երգել է, այլև դարձել է ամուսանական զույգի վկան

Bad Bunny-ի Super Bowl-ի շոուի ընդմիջումը այս տարի դարձել է ոչ միայն երաժշտական, այլև իսկապես անմոռանալի տոնակատարություն՝ սիրահար զույգերի անսպասելի պատմությամբ:

Հանրաճանաչ պուերտորիկացի արտիստը, ով հանդես է եկել Levi’s Stadium-ի հսկայական բեմում, որոշել է իր ելույթի ընթացքում կատարել մի բան, ինչ նախկինում երբեք չի եղել այդ մակարդակի շոուում: Նա հրավիրել է սիրահար զույգերից մեկին՝ իրենց հարսանիքը տեղափոխելու հենց շոուի բեմ:

Զույգը, որոնց անունները մամուլը չի հրապարակում նախկինում Bad Bunny-ին ավելի վաղ հրավիրել էր իրենց հարսանիքին որպես հյուր, սակայն սրան երգիչը արձագանքել էր՝ հրավիրելով նրանց ամենամյա հայտնի շոուի բեմ։

Պուերտորիկացի երգչի «Baile Inolvidable» երգի ժամանակ զույգը բեմ է բարձրացել և փոխանակվել ամուսնական մատանիներով։ Այստեղ է տեղի ունեցել նաև նրանց ամուսնության քաղաքացիական գրանցման արարողությունը և տորթի կտրման արարողությունը: 

Ամենահետաքրքիրն այն էր, որ Bad Bunny-ն հենց ինքն էլ դարձել է նրանց վկան՝ ստորագրելով ամուսնական վկայականում:

Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհով հեռուստացույցի էկրաններից հետևել են, թե ինչպես է սովորական մի զույգի երազանքը դառնում իրականություն՝ Super Bowl-ի ամենամեծ բեմում: 

Leave a Comment